-
08.12.2013|
12:29
Կիևում տեղի է ունեցել հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների` «Կորսված պատրանքներ» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ Պոզները նախապես հայտարարել է, թե չի պատասխանելու ՈԻկրաինայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերին: Ըստ ուկրաինական Вести կայքի, Պոզները հանդիպման վերջում, այնուամենայնիվ, անդրադարձել է Մայդանի դեպքերին:
-
08.12.2013|
11:18
Ոգևորված հասարակությունը նկարահանել է այդ տարօրինակ օբյեկտը:
Բրիտանական Բրիստոլ քաղաքի նավահանգստում պատահական անցորդները ականատես են եղել մի ուշագրավ երևույթի: Բրիստոլի ծովածոցում լող է տվել ինչ-որ տարօրինակ օբյեկտ, որը շողացել է լույսի տարբեր գույներով: Նա շարժվել է և այնքան մոտ է եղել ջրի մակերեսին, որ թվացել է` նույնիսկ կենդանի է: Ականտեսների վկայությամբ, այն շարժել է նաև իր մարմինը:
-
07.12.2013|
15:24
«Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումն ամփոփեց իր աշխատանքները:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին երեք հիմնական ուղղություններ`բուհական և մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները, ամփոփվեց փորձնական հավատարմագրման շրջափուլը:
-
07.12.2013|
13:29
1988-ի դեկտեմբերի 7-ին ես Իջևանի մեր շենքի մոտ կագնած էի: Հանկարծ ոտքերիս տակ ասֆալտը ալիքվեց: Կողքի նայեցի`մեր շենքն օրորվում էր: Նման բան չէի տեսել երբևէ: Եղել էին երկրաշարժեր, որոնց ժամանակ մեր շեմնքը թեթև օրորվել էր, բայց սա ուրիշ բան էր: Մինչև կհասկանայի ինչ է կատարվում` մայրս լեղապատառ մոտեցավ. «Ինչ լավ է տանը չես, ուժեղ երկրաշարժ է, ռադիոյով ասել են` Սպիտակը չկա»:
-
06.12.2013|
23:51
Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: <<Տարերային աղետի սպառնալիքի պատճառով իրենց բնակավայրերը լքել են հարյուրավոր ընտանիքներ>>,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության:
-
06.12.2013|
23:39
ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Կիևյան հանդիպման ավարտին Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ- ի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը և Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Տյերի Ռեպենտինը, հաղորդել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2014 թվականի սկզբին:
-
06.12.2013|
17:12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:
-
06.12.2013|
15:44
Դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգում 96 տարեկանում մահացավ Հարավ-աֆրիկյան հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, որը հանուն ազատության իր կյանքի քսանվեց տարիներն անցկացրել է բանտում:
-
06.12.2013|
11:47
Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են օրենսդրական անհրաժեշտ փաստաթղթերը կոմիտեն ստեղծելու համար:
-
06.12.2013|
11:45
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2014 թ. սկզբին, և կշարունակեն բանակցությունները բարձր մակարդակով: